Ազգային ժողվում ավարտվեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը: Նիստից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այս քննարկումը հիմնականում նախնական աշխատանքային հանդիպում էր:
«Որոշեցինք՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին, մինչ այդ յուրաքանչյուր կուսակցություն կներկայացնի իր մոտեցումը՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխության վերաբերյալ»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԸՕ-ի հետ կապված իրենց մոտեցումները հստակ ու հայտնի են, քանի որ դրանք տեղ են գտել նաև ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի մեջ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀԿ-ն ինչ առաջարկներ է արել, Մարուքյանը պատասխանեց. «Հանդիպումը եղել է այն մասով, թե ինչպես պետք է խումբն իր աշխատանքները կանոնակարգի: Սա աշխատանքային հանդիպում էր, բովանդակային հարցեր այս հանդիպմանը չենք քննարկվել»:
Էդմոն Մարուքյանը, խոսելով ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին, նշեց՝ մտահոգություն կա, որ հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ինչի արդյունքում ունենանք միայն Երևանից ներկայացված խորհրդարան:
«Դրա համար, եթե ընդունվի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն և այնպես ցուցակները կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտինգային լինել, այսինքն, որ անձին քվեարկում են ոչ միայն իր մարզում: Այն ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցված ռեյտինգայինն է»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44