Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 18-20-ն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր: Նախարարն այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:
Նախարար Զեյնալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել, որ Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու իրագործել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին, 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին:
Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ այդ համատեքստում կարևորելով Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում:
Նույն օրն արդարադատության նախարարը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Արտակ Զեյնալյանը գործընկերոջ հետ անդրադարձել է ՄԻԵԴ կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռներին և դրանց կատարման ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներն ակնհայտ են:
Նախարարն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ինչպես նաևԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ: Վերջիններիս հետ քննարկումը ծավալվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01