Կոկո անունով գորիլան, որը տիրապետում էր ժեստերի ամերիկյան լեզվին, Քալիֆորնիայում սատկել է 46 տարեկանում, նշված է Gorilla Foundation կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
«Կոկո գորիլան, որը հայտնի է ժեստերի լեզվին տիրապետելու արտասովոր ունակությամբ եւ իր անհետացող տեսակների հիմնական դեսպանն էր, ԱՄՆ ժամանակով երեկ առավոտյան 46 տարեկանում սատկել է քնի մեջ: Կոկոն առնչվում էր միլիոնավոր կյանքերի որպես բոլոր գորիլաների դեսպան եւ տեսակների միջեւ շփումների ու էմփաթիայի խորհրդանիշ: Նրան շատ էին սիրում եւ սաստիկ կկարոտեն»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Կազմակերպության տվյալներով՝ Կոկո անունով արեւմտյան հարթավայրային գորիլան ծնվել էր 1971 թվականի հուլիսի 4-ին Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգում: 1972 թվականին զոոհոգեբան Ֆրանսին Պետերսոնը սկսել է նրան սովորեցնել ժեստերի լեզուն: 1974-ին Պետերսոնը եւ նրա գործընկեր Ռոնալդ Կոնը Կոկոյին մտցրել են Սթենֆորդի համալսարանի նախագծի մեջ եւ հիմնադրել Gorilla Foundation կազմակերպությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Կոկոն նկարահանվել է մի քանի փաստագրական ֆիլմերում եւ 2 անգամ հայտնվել National Geographic-ի շապիկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03