Հետաքրքիրն այն է, որ հիմնական տարածքային կորուստներն իսլամականներն ունեցել են Սիրիայի քրդերի դեմ պայքարում: Մինչդեռ, եթե Իրաքն ենք դիտում, ապա այստեղի քրդերը հիմնականում զբաղված են եղել ռազմաճակատը պահելով: Թերևս բացառությամբ կարելի է նշել Իրաքի Սինջարի հատվածը, որտեղ քրդերը հաջողություններ արձանագրեցին, սակայն այստեղ ևս թուրքական PKK-ն (Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցություն) և սիրիական YPG-ն (Քրդական Ժողովրդական Ինքնապաշտպանության Ուժեր) իրենց ներդրումն են ունեցել Իրաքի այս հատվածում Իսլամական պետության զինյալների դեմ ռազմական հաջողությունների մեջ:
Ժամանակին իրաքյան քրդերը (Քուրդիստանի Ռեգիոնալ Կառավարությունը Մասուդ Բարզանիի գլխավորությամբ) նույնիսկ իրենց օգնությունն էին առաջարկում PYD-ին (Սիրիայի Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցությունը-ամենաազդեցիկ կառույցը Սիրիայի քրդերի շրջանում) պաշարման մեջ հայտնված սիրիական քրդաբնակ Քոբանին, հետագայում նաև Աֆրինն իսլամականների գրոհներից պաշտպանելու համար, սակայն Սիրիայի քրդերը մերժեցին այն:
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Սիրիայի քրդերի գործողություններում որոշակի ինքնուրույնություն է նկատվում (տարածաշրջանի քրդական իրականությունը հաշվի առնելով նաև), որն էլ պատճառներից մեկն է եղել նման տարածքային ձեռքբերումների:
Մյուս կողմից էլ նկատելի են նաև որոշակի ուղղորդումներ Սիրիայի քրդերի վարքագծում, որոնք ստիպում են վերջիններիս բախվել բավական ուժեղ մրցակիցների հետ հենց Սիրիայում (Իսլամական պետություն, Սիրիական ներկայիս իշխանություններ և այլն):
Սիրիայում կշահեն այն ուժերը, որոնք հակամարտության ավարտին կունենան բավարար ռեսուրսներ և ներուժ ունեցածը պահելու և սեփական կարծիքը հետճգնաժամային Սիրիայում հրամցնելու համար: Արդյո՞ք Սիրիայի քրդերը կունենան դրանք, ժամանակը ցույց կտա:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34