ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն օրերս ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի արտաքին գործերի նախարարության ու Բոլոնիայի համալսարանի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման առանցքում Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնին առնչվող հարցերն են եղել:
«Հուլիսի 30-ին Հայաստան կայցելի Իտալիայի նախագահը: Կարծում եմ, որ Հայաստանի և Իտալիայի նախագահների այցը «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոն» կարող է դառնալ հայ-իտալական արդյունավետ համագործակցությունն ու մշակութային ամուր կապերը խորհրդանշող հետաքրքիր քայլ»,- ասել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:
«Բոլորիս համար լավ լուր ունեմ. կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է գտնել Իտալական կենտրոնի գործունեության համար, թերևս, լավագույն տարածքը: Այն Երևանի սրտում է՝ Հանրապետության հրապարակում»,- իտալացի հյուրերին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը հավելել է, որ Իտալական կենտրոնի համար նախատեսված տարածքը Հայաստանի պատմության թանգարանում է:
«Ժամանակը կարճ է, պետք է հասցնել: Հայաստանում այս կենտրոնի ստեղծումը չափազանց մեծ դեր կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Իրականում որոշ երկրներ ցանկանում են կրկնօրինակել այս ծրագիրը»,- ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Ռիտա Գոննելլին:
Նշյալ տարածքին ծանոթանալու նպատակով իտալացի հյուրերը Հայաստանի պատմության թանգարան ուղևորվեցին հանդիպումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոն» հիմնելու մասին համատեղ հայտարարությունը ստորագրել են Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները` 2016 թվականի նոյեմբերին, Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնեի Հայաստան կատարած այցի ընթացքում: Ծրագրի հիմնական ֆինանսավորումն իրականացնում է իտալական կողմը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01