«168 Ժամ» թերթը գրում է. ««Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին: Մոգերինի-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում առաջարկ էր եղել ներկա գտնվել մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանում ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման քվեարկությանը, որից բացի, ԵՄ-ն որոշել էր աջակցություն հայտնել ՀՀ նոր իշխանություններին՝ խոստանալով համագործակցության, ֆինանսավորման ընդլայնում որոշ ոլորտներում, փորձելով խրախուսել ՀՀ նոր իշխանությունների պայքարը հանուն բարեփոխումների:
Սակայն այդ արարողությունն անցավ առանց ՀՀ նորընտիր վարչապետի, սակայն առաջիկայում` հուլիսի 4-ին, նախատեսվում է գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) ամփոփիչ քվեարկությունը, և այս անգամ, ըստ ամենայնի, հայկական կողմը կունենա ամենաբարձր մակարդակի ներկայացվածություն»,- այս մասին «168 Ժամին» տեղեկացրել են բրյուսելյան աղբյուրները՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին:
Ըստ մեր տեղեկությունների` եվրոպական կողմն ակնկալում է, որ այցը տեղի կունենա քվեարկության օրերին:
«Բնականաբար, փաստաթուղթը կվավերացվի մեծամասնության կողմից, ինչպես մայիսին: Որևէ մեկը կասկածներ չունի այս առիթով, և դա դրական մթնոլորտ կստեղծի պաշտոնյաների բանակցությունների համար, որոնք նախատեսվում են հիմնականում վիզային ազատականացման և բիզնես կապերի խորացման հարցերի շուրջ»,- փոխանցել են մեր աղբյուրները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45