ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և Արարատի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել:
Ինչպեստեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապի և լրատվության վարչությունից, Արսեն Բազիկյանը անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով վաճառել է եղբորը , օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ ստացած գումարը անհայտ նպատակներով օգտագործելով:
Համայնքի միջոցներով ձեռք է բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը մի քանի տարի շարունակ օգտագործելուց հետո օտարել է , իսկ որոշ ժամանակ անց մեքենան 4 հազար դոլարով վաճառել՝ յուրացնելով գումարը: Բացի այդ, Բազիկյանը համայնքի բյուջեից 4 միլիոն 500 հազար դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատանքների համար՝ մոտ 40 մարդու ձևակերպել է աշխատող դարձյալ յուրացնելով գումարը: Ոստիկանության Արարտի բաժնում յուրացումների և պաշտոնեական կեղծիքի փաստերով քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01