Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն այցելել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և հանդիպում ունեցել շրջբաժնի ծառայողների հետ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակել է ոստիկանության պետի հրամանները¸ որոնց համաձայն՝ ոստիկանության փոխգնդապետ Արծվիկ Հայրապետյանը անձնական նախաձեռնությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ազատվել է ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին։
Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել Արծվիկ Հայրապետյանին ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության և շրջանի բնակիչների անկեղծ հարգանքին արժանանալու համար և պարգևատրել նրան հուշանվերով։
Նորանշանակ շրջբաժնի պետին մաղթելով արգասաբեր ծառայություն՝ ոստիկանության պետը համոզմունք է հայտնել¸ որ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ամրապնդելով համագործակցությունը ինչպես շրջվարչակազմի¸ այնպես էլ շրջանի իրավապահ կառույցների պատասխանատուների հետ¸ իր սկզբունքայնությամբ կկարողանա անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտի հանդեպ¸ իսկ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի միջոցով՝ էլ ավելի ամրապնդել հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը։
Շրջվարչակազմի ղակավար Իվան Ավանեսյանը իր հերթին շնորհավորելով նորանշանակ շրջբաժնի պետին՝ պատրաստակամություն է հայտնել նպաստել ոստիկանության կողմից իրականացվող հասարակական անվտանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ այդ կերպ նպաստելով հասարակության խաղաղ կենսագործունեության պայմանների ապահովմանը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03