ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հունիսի 23-ին «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցության անդրանիկ համագումարում հիմնադիր Խաչիկ Ասրյանն ընդգծեց, որ 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունն ամուր հիմքի վրա ստեղծել է նոր կուսակցություն, որը հավատարիմ է մնալու «Հայոց արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը:
«Մենք շարունակելու ենք «Հայոց արծիվների» գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման և հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասաց Ասրյանը:
Նրա խոսքով` կուսակցության նպատակն է լինելու նպաստել Հայաստանի Հանրապետության` որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացմանն, ամրապնդմանն ու զարգացմանը, հայոց ազգային անկախ պետականության հզորացմանը, աջակցելու Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը:
Խաչիկ Ասրյանը նշեց, որ կուսակցությունը ձգտելու է ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակներում ապահովել իր ներկայացվածությունն Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ կոռուպցիան և բանսարկությունը չեզոքացնելու նպատակով:
Խաչիկ Ասրյանը 2007 թվականի հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2018 թվականի մայիսի 18-ին իր դիմումի համաձայն ազատվել պաշտոնից: Խաչիկ Ասրյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, որտեղից դուրս է եկել:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03