Վարչության անդամների նիստը շարունակվում է, սակայն ազատամարտիկները լքեցին դահլիճը: Նրանք, խոսելով լրագրողների հետ, նախ չհամաձայնեցին այն տեսակետի հետ, թե երկրապահը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործողություններով վարկաբեկվել է: «Երկրապահը ոնց կարա վարկաբեկվի, երկրապահը ես ու դու ենք, երկրապահ նշանակում է երկիր պահող: Մի մարդը չէ երկրապահ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, նախկին հրամանատար Գագիկ Վարդումյանը:
ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, նույնպես լքեց նիստը: Նա կարծում է, որ կազմկոմիտե պետք է ստեղծվի, որը կստեղծի նոր ԵԿՄ վարչություն:
«Սրանից հետո նոր կորոշենք նախագահ ընտրենք, թե ԵԿՄ-ն խորհուրդը ղեկավարի ԵԿՄ-ն»,- ասաց նա:
Ազատամարտիկների առաջարկն այն է, որ այլևս ԵԿՄ-ն նախագահ չունենա, փոխարենը լինի խորհուրդ, որը կղեկավարին, իսկ խորհրդի կազմի մեջ ընդգրկված կլինեն բոլոր մարզերից ներկայացուցիչները:
«Հիմա ստեղծելու են հանձնաժողովներ, աշխատանքներ կատարեն և արտահերթ համագումար անեն: Ոչ մեկին երկրապահի նախագահ չեմ տեսնում, առաջարկություն արդեն արել եմ ու պահելու եմ առաջարկս, այսինքն՝ կարծում եմ, որ ԵԿՄ-ն նոր նախագահ չպետք է ունենա, միանձնյա որոշումներ չպետք է լինեն, խորհուրդը պետք է ղեկավարի»,- նշեց ազատամարտիկ, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Նշենք, որ ԵԿՄ վարչության նիստը շարունակվում է:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01