«Ադրբեջանի իշխանությունները այս տարիների ընթացքում պարբերաբար հանդես են եկել նման ռազմատենչ հայտարարություններով»,-Meganews.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը: Նահապետյանի խոսքով՝ երբեմն այդ հայտարարությունները պարզապես հաշվետվություններ են սեփական ժողովրդի համար. «Սահմանային լարվածության, սահմանային խախտումների ինտենսիվության աճը կապված է տարբեր հանգամանքների հետ: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում ներքաղաքական զարգացումները կարող են նպաստել դրան: Իրականում, Ադրբեջանի կողմից նման ռազմատենչ հայտարարությունները ավելի շատ ներքին սպառողի համար են, քանի որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ուղղում բանակին եւ ռազմազինությանը, դրա համար պետք է պատճառներ ներկայացնեն որպես հաշվետվություն»: Մեր զրուցակիցը նկատում է, որ Ադրբեջանը միայնակ պատերազմ տանող որոշում չի կայացնի. «Պատերազմը ձեռնտու չէ ո՛չ ադրբեջանական կողմին, ո՛չ հայկական: Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հայական կողմը վերահսկողություն ունի իրենց ջրամբարների վրա: Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանում նավթային բիզնեսը հարստացնում է ոչ միայն նախագահ Ալիեւի ընտանիքին, այլ նաեւ արտասահմանյան ներդրողներին»: Հարցին՝ ներքաղաքական զարգացումները, ԱԱԾ-ի վերջին շրջանի բացահայտումները վատ հետեւանք կթողնե՞ն զինվորի մարտական ոգու վրա, պատասխանեց, որ որոշակի ուղղվածությամբ քարոզչութուն է տարվում, որը ցանկալի չէ: «Հնարավոր է ազդի, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե մեր հրամանատարները, սահմանապահները միտված են միայն իրենց բիզնեսը զարգացնելու, անձնական շահը առաջ տանելու գործին: Մանվել Գրիգորյանի գործով բացահայումներից հետո մամուլում անընդհատ շրջանառվում է նրա գեներալ լինելու փաստը, բայց չէ՞որ նրա ծառայության ընթացքում չեն եղել նշված գործողությունները, ինչո՞ւ չի նշվում, որ նա ԱԺ պատգամավոր է: Ղեկավարությունը խոստանում է Զինված ուժերում չարաշահումների բացահայտման շղթա: Այս ամենի կողքին պետք է ներկայացվեն պատմություններ անձնվեր ծառայողների, հայրենիքին նվիրված զինվորների ծառայության մասին: Հակառակ դեպքում, ստեղծվում է նեգատիվ մթնոլորտ, որը հանրության մեջ փչացնում է հայրենիքի պաշտպանի կերպարի ընկալումը»,- փաստեց քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:
Նյութի աղբյուրը: meganews.am/
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01