Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանական ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակները խոսում են այն մասին, որ հետագա տարիներին մենք Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն: Լրագրողների հետ զրույցում նման բան ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Նա, ստանալով ժողովրդի քվեն, հնարավորություն կստանա իրականացնել վերափոխություններ: Իսկ այդ վերափոխությունների արդյունքում պետք է ի հայտ գա նոր Թուրքիա, որը պետք է իրականացնի մոտակա 25 տարիների ընթացքում»,- ասաց նա:
Հաջորդ կարևոր հանգամանքը Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի այն է, որ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարության» կուսակցությունը կարողացավ մտնել խորհրդարան:
«Մինչև ընտրությունները հարցումները ցույց էին տալիս իրարամերժ արդյունքներ: Բայց ի վերջո նա կարողացավ հաղթահարել շեմը և կարողացավ ստանալ ավելի շատ ձայն, քան նախորդ ընտրություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ նա սա կարևորում է այն պատճառով, քանի որ այն կուսակցության նկատմամբ նշումները շատ մեծ էին, կուսակցության նախագահները գտնվում էին բանտերում:
Քրդամետ կուսակցության՝ խորհրդարան անցնելը, թուրքագետի խոսքով, վկայում է նաև այն մասին, որ քրդական հարցը պահպանում է իր սրությունը Թուրքիայում և գնալով, մոտակա տասը տարիներին ավելի է սրվելու:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ մյուս կարևոր և մեզ համար հետաքրքիր եզրակացությունը Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններում այն է, որ պառակտումներից հետո «Ազգային շարժում» կուսակցությունը ՝ Դևլեթ Բահչելիի որոշմամբ միացավ Էրդողանին և անցավ խորհրդարան: «Սա նշանակում է, որ պանթյուրքիստական գաղափարները ոչ միայն պահպանվելու են Թուրքիայում, այլ նոր պայմաններում կստանան ավելի մեծ տարածում և ավելի մեծ ազդեցություն կունենան Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Այս միտումը մենք պետք է հաշվի առնենք»,- ասաց նա:
Թուրքագետը նաև նկատեց, որ կարևոր է հաշվի առնել այն, որ չնայած Էրդողանը՝ իր կուսակցությամբ, հաղթեց ընտրություններում, սակայն յոթ տոկոս պակաս ձայներ, ինչը նշանակում է, որ կա վարկանիշի անկում:
«Այս վաղաժամկետ ընտրությունների պատճառներից մեկն այն էր, որ Էրդողանը դա շատ լավ ընկալեց, հնարավորինս արագ կազմակերպեց ընտրությունները և դաշինք կնքեց պանթյուրքիստական կուսակցության հետ»,- ասաց նա:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01