Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ու սփյուռքահայեր դիմել ե վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պաշտոնանկ անել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«Պրն․ Թորոսյանը ցուցաբերել է պակաս լրջություն, դատելու կարողություն ու հասունություն, քան սպասում ու պահանջում է Հայաստանի հանրությունը Ձեր վարչակազմից։ Ինչպես գիտեք, ՖԲ իր էջի մեկնաբանությունում նա Հայաստանը որակել է որպես «չմո երկիր»՝ մոտավոր թարգմանությամբ «ապուշ երկիր»։ Պրն Թորոսյանի այդ մեկնաբանությունը վիրուսի պես տարածվել է ու դարձել տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցների առարկա։ Հարկ է նկատել, որ պրն․ Թորոսյանը այդպես էլ բավարար բացատրություն չի տվել իր մեկնաբանությանը, որն արված է իր ընկերոջ կամ գործընկերոջ ՖԲ էջում, նախքան իմանալը, որ կնշանակվի Առողջապահության նախարար և իր մեկնաբանությունները բուռն բողոքի առարկա կդառնան: Պրն Թորոսյանը նաև անազնվության մեջ է մեղադրում նրանց, ովքեր տարածում են իր այդ մեկնաբանությունը՝ իբր թե հանում են համատեքստից։ Սակայն պարզ է, որ պրն Թորոսյանը Հայաստանին վերաբերող իր «չմո երկիր» արտահայտությամբ ցուցաբերում է հարգանքի պակաս և արհամարհանք կամ հեգնանք Հայաստանի նկատմամբ: Նման անընդունելի ու անհարգալից ձևով Հայաստանը բնութագրող անձը չի կարող լավագույնս ծառայել Հայաստանի և նրա քաղաքացիների շահերին, ու նրա պաշտոնավարության շարունակվելը վտանգում է Ձեր վարչակազմի արժանահավատությունն ու խամրեցնում Ձեր իմիջը որպես վարչապետ:
Պրն Թորոսյանի խուսափելը էական մտահոգություններից, որ կապված են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ-ների) և Մոնսանտոյի (Monsanto) ԳՄՕ-ի սերմերի ու գլիպոսատ պարունակող «Roundup» հերբիցիդի ներմուծման հետ, Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի լայնածավալ քննարկման ու մտահոգության առարկա է: Մոնսանտոն, դրա ԳՄՕ-սերմերն ու «Roundup» հերբիցիդը գլոբալ մակարդակի մտահոգության ու տարաձայնության առարկա են: Կա գիտական տվյալների մեծ և աճող շրջանակ, որոնք կապում են ԳՄՕ-ներն ու գլիպոսատը առողջական վտանգների հետ՝ աղիքային ֆլորայի խաթարումից մինչև քաղցկեղածնություն: Այս մտահոգությունների հիման վրա շատ զարգացած երկրներ արգելել են ԳՄՕ-ները և ամերիկյան հասարակությունը պահանջում է պիտակներ, որոնցով կտարբերվի ԳՄՕ պարունակող սննդամթերքը օրգանական սննդամթերքից։ Չնայած այս անհերքելի փաստերի պրն․ Թորոսյանը վճռականորեն կողմ է ԳՄՕ-ին, ինչը հայտարարել է հրապարակայնորեն ու սոցցանցերում էլ արձանագրել է իր համաձայնությունը այն գաղափարին, որ միայն ԳՄՕ-ի շնորհիվ է, որ մարդկությունը դեռ սովամահ չի եղել ու հայտարարել է, որ փնտրում է ԳՄՕ-մթերք սպառման համար։
Ի լրացումն ամուր աջակցությանը ԳՄՕ-ներին պրն Թորոսյանը բացահայտորեն հեգնում է նրանց, ով մտահոգված է դրանց տարածումով։ Պրն Թորոսյանը կարող է որպես անձնավորություն ու նույնիսկ որպես մասնագետ օժանդակել ԳՄՕ-ներին, սակայն որպես պետական ծառայող և ՀՀ առողջապահության նախարար ԳՄՕ-ներին օժանդակելու նրա քաղաքականությունը սպառնում է Հայաստանի բնակչության երկարաժամկետ առողջությանն ու բարեկեցությանը։ Անհավատալի միաձայնություն կա այն կապակցությամբ, որ Մոնսանտոյի մուտքը Հայաստան նախորդ կառավարության կոռուպցիոն պրակտիկայի արդյունք է։ Սակայն հանրությունը ավելի լավին է սպասում ու պահանջում Ձեր վարչակազմից, որ իրագործի իր առաքելությունը Հայաստանը այնպիսի գիշատիչ կորպորացիաներից պաշտպանելու, ինչպիսին է Մոնսանտոն։ Ձեր վարչակազմը պարզապես չի կարողանա իրագործել այդ առաքելությունը Հայաստանի առողջապահության նախարարությունը գլխավորող պրն Թորոսյանի գաղափարներն ունեցող մեկի հետ»,- գրված է վարչապետին ուղղված նամակում։
Վարչապետին ուղղված նամակի մանրամասները՝ այստեղ։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01