Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկել են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումները: Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ անցած տարի ևս ԱԺ-ում նույնանման լսումներ են կազմակերպվել։
«Մոտ օրերս ՀՀ-ում անցկացվելու է իր ձևաչափով աննախադեպ ՄԱԿ-ի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի՝ աղետների ռիսկերի նվազեցման տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Մեր հանձնաժողովը ողջունում է այս նախաձեռնությունը, և ուրախ ենք, որ այս լսումներին տեսնում ենք պորտֆելի կազմակերպիչ տեղական և միջազգային գործընկերներին»,- նշեց պատգամավորը:
Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն գտնվում է բնական և տեխնածին աղետների անմիջական սպառնալիքների ազդեցության ներքո, և այդ է պատճառը, որ դիմակայության մշակույթի հաստատումը Հայաստանում շատ կարևոր է:
«Այսօրվա լսումների նպատակն է նպաստել դիմակայելու ունակ Հայաստանի կերտումը, ինչպես նաև այնպիսի միջավայրի ձևավորումը, որը խթան կհանդիսանա աղետների նկատմամբ առավել պատրաստված և կայուն լինելուն: Այս տեսակետից պետք է խորացնել և հզորացնել աղետների ռիսկերի կառավարման բնագավառում երկխոսությունն ու համագործակցությունը»,-համոզմունք հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Կորյուն Նահապետյանը միաժամանակ հույս հայտնեց, որ ոլորտային աշխատանքներում ԱԺ-ի և ոլորտի մյուս ներկայացուցիչների համագործակցությունն ավելի խոր և արդյունավետ կդառնա: Նա նաև շեշտեց, որ Հայաստանը, աղետների և ռիսկերի կանխարգելման փորձի առումով միջազգային հարթակներում բավական հեղինակավոր հորիզոնականներ է զբաղեցնում։
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03