Մեր տեսլականը ՀՀ-ն կայուն երկիր դարձնելն է: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման հայտարարություն արեց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նրա կարծիքով՝ միայն դիմակայուն երկիր ունենալը զգալիորեն կակտիվացնի բնակչության, համայնքների ու պետության տարբեր աղետներին դիմակայելու կարողությունները՝ նվազագույնի հասցնելով մարդկանց կյանքին, առողջությանն ու ունեցվածքին, բնությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստները:
«Աղետների և ռիսկեր ՀՀ նոր ռազմավարության տրամաբանությունն աղետների, ռիսկերի կառավարմանն արձագանքող ռեակտիվ ձևաչափից ավելի պրոակտիվ օրակարգի տեղափոխելն է՝ հիմնական շեշտը դնելով առկա և հնարավոր ռիսկերի բացահայտման, կանխարգելման վրա:
Նման մոտեցումը պահանջում է կարողությունների զարգացման գործընթաց, հատկապես հաշվի առնելով օրեցօր ավելացող մարտահրավերները, որոնք առնչվում են ոչ միայն ԱԻՆ-ին գործունեությանը»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ դիմակայուն հասարակության հիմքերի ամրապնդման համար անհրաժեշտ է զգալիորեն բարձրացնել հանրային գիտակցությունը մարդկային գործունեության հետևանքով ու բնական երևույթներով առաջացնող աղետների ու ռիսկերի նկատմամբ: Ռոստոմյանը նկատեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում աղետների, ռիսկեր կառավարման ոլորտում արձանագրված առաջընթացն ու նվաճումները տեսանելի ու ճանաչելի են տարածաշրջանում:
«Իսկ այսօրվա քննարկման ընթացքում հնարավորություն ունենք լսել տարբեր կարծիքներ ու մոտեցումներ աղետների ու ռիսկերի կառավարման հարցերում՝ պառլամենտական մասնակցության վերաբերյալ»,- շարունակեց նախարարը:
Հրաչյա Ռոստոմյանը շեշտեց, որ աղետների և ռիսկերի կառավարման հետ կապված ԱԻՆ-ը նոր ծրագրեր ունի:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01