Հայաստանը գտնվում է բնական վտանգների բարձր ռիսկային գոտում և ենթակա է վերջիններիս ազդեցությանը: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը: Նա նշեց, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ն դասում է աշխարհի 60 ամենաաղետավտանգ երկրների շարքում:
«Աշխարհում հայտնի բնական վտանգներից ՀՀ-ին բնորոշ են շուրջ 110-ը, ինչը բացատրվում է նրանով, որ ՀՀ-ն բարձր ռելիեֆ ունեցող երկիր է՝ կտրուկ լեռնաշղթաներով, դաշտավայրերով՝ մասնատված բարձրության մեծ տատանումներով, իսկ բարձրությունների տատանումները մոտ 3500 մետր է: ՀՀ-ն գտնվում է աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում»,- ասաց նա:
Արա Նազարյանը հայտարարեց, որ ՀՀ ամբողջ տարածքը՝ 100 տոկոսով, ենթակա է ուժեղ երկրաշարժերի, երկրի 4.1 տոկոսը ենթակա է սողանցքների, 30 տոկոսը՝ սելաֆների և հեղեղումների, 0.5 տոկոսը՝ փլուզումների, քարաթափումների, 12 տոկոսը՝ ցրտահարությունների, 15 տոկոսը՝ երաշտի և 17 տոկոսը կարկտահարման: Նրա խոսքով՝ թեև ՀՀ-ն հանդիսանում է սակավանտառ երկիր, միևնույն է, մեր տարածքին հատուկ են նաև անտառային հրդեհները, սրան գումարված նաև պոչամբարների ու տեղածին աղետների հետ կապված խնդիրները:
«Բոլորս գիտակցում ենք, որ աղետների, ռիսկերի նվազեցման գործընթացը չի կարող հանդիսանալ որևէ կառույցի մենաշնորհը, քանի որ այն պահանջում է համապարփակ մոտեցում, երկրի բոլոր կառույցների ռեսուսրների մոբիլիզացում՝ քաղաքական, տեխնիկական, գիտական և այլն»,- եզրափակեց Արա Նազարյանը:
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03