Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստում խոսել ենք որոշակի ընդհանուր կարգավորումների մասին և նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասով բավականին աշխույժ, բուռն քննարկումներ են ընթացել՝ «փաստարկներով և հակափաստարկներով լեցուն»:
«Ռեյտինգայինի մասին այսօր հանձնաժողովը քննարկում չի ունեցել, բայց կարող եմ ասել՝ այս պահին ինձ հայտնի 2 մոտեցում է, որոնք շրջանառվում են տարբեր մակարդակներում: Առաջինը՝ ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ և երկրորդ՝ ունենալ այսպես ասած խառը ընտրակարգ, որը համամասնականն է, բայց ամբողջ երկիրը 1 ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգայինով:
Այսինքն, 1 համամասնական ցուցակ է, բայց քաղաքացիները կարող են ցուցակի մեջ վերադասավորումներ անել իրենց քվեով»,- հայտնեց Արարատ Միրզոյանը:
Առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ 2 տարբերակներն էլ առայժմ շրջանառվող վարկածներ են, որևէ հստակ որոշում չկա:
Նշենք, որ բացի կառավարական հանձնաժողովից, խորհրդարանում ևս Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խումբ է ստեղծվել: Աշխատանքային խմբում ԱԺ 4 խմբակցությունները 3-ական ներկայացուցիչ են ունենալու: Ավելի ուշ ԱԺ խմբին կմիանան կառավարության ստեղծած հանձնաժողովի ներկայացուցիչները՝ թվով 3 հոգի:
Անդրադառնալով տարբեր հարթակներում ԸՕ փոփոխությունների վերաբերյալ քննարկումների հարցին՝ Արարատ Միրզոյանը նշեց. «Հասկանում եմ առաջին տպավորությունը, բայց այստեղ ոչ մի շփոթ, համընկնում և հակասություն չկա: Մենք կոնտակտի մեջ ենք նաև խորհրդարանական ձևաչափի ներկայացուցիչների հետ: Երբ կառավարական հանձնաժողովը կունենա ավելի հստակ ամրագրումներ, ամրագրված հայեցակարգ, քննարկումները կշարունակվեն խորհրդարանական ուժերի հետ»:
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ հայտնեց, որ հունիսի 22-ին Վենետիկի հանձնաժողովում եղել է քննարկում Հայաստանի մասով՝ Ընտրական օրենսգրքի աշխատանքների վերաբերյալ, բայց քննարկումը եղել է շատ ընդհանուր:
«Ոչ մի խնդիր չի եղել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամկետների մասով, որովհետև Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ անգամ արձանագրել է, որ իրենց ռեկոմենդացիաները նախկինում տեղ չեն գտել Ընտրական օրենսգրքում»,- ասաց նա:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44