Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով բանտարկված է Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում, շնորհավորել է իր կուսակից ընկերներին և շնորհակալություն հայտնել իրենց վստահության քվե տված ժողովրդին: Այս մասին, հայտնում է թուրական haberturk.com-ը:
«Մենք շարունակելու ենք ժողովրդի շահերի համար մղվող վճռական պայքարը՝ լինի մեջլիսում, թե դրանից դուրս: Շնորհավորում եմ ընտրված և չնտրված բոլոր թեկնածու ընկերներիս, բոլորին հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Դեմիրթաշը:
Անդրադառնալով հունիսի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ Դեմիրթաշը նշել է, որ նախընտրական շրջանում իր ձերբակալված լինելու հանգամանքը եղել է այս ընտրությունների ամենամեծ անարդարությունը:
«Այն հանգամանքը, որ ես ստիպված էի պայքարել անազատության պայմաններում, այս ընտրությունների ամենամեծ անարդարությունն էր»,-ասել է նա:
Դեմիրթաշը փաստել է, որ իր կուսակցությունը կարողացել է հաջողության հասնել նախընտրական շրջանում խիստ անհավասար պայմանների պարագայում:
«Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ ընտրությունների արդյունքները հաջող են: Շնորհավորում եմ ընտրություններին մասնակցած բոլոր համերկրացիներիս: Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր անարդարացի և անհավասար ընտրությունների մրցավազքում գնացել են մեծ զոհողությունների:
Շնորհավորում եմ HDP-ին, որն արտակարգ դրության ռեժիմի, անհավասար հնարավորությունների և ճնշումների պայմաններում կարողացավ հաջողության հասնել, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր համախմբվեցին մեր կուսակցության շուրջը: HDP-ի մեջլիս մտնելը մեծ հաջողություն էր:
Ժողովրդի վստահությունը և հավատը ժողովրդավարական քաղաքականության նկատմամբ, մեզ համար հրահանգ է շարունակելու խաղաղության և ազատության համար մղվող պայքարը»,-նշել է անազատության մեջ գտնվող կուսակցական առաջնորդը:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48): ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67, «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:
Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03