Եվրակոմիսարը հավանություն է տվել միգրանտներին ապաստանի հարցում մերժած երկրների դեմ պատժամիջոցներին
26.06.18 | 20:47
Էկոնոմիկայի և ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ պաշտպանում է պատժամիջոցների հնարավոր սահմանումը Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում: Ավելի վաղ այդ առաջարկությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է РИА Новости-ն:
«Ես, ավելի շուտ, հավանություն եմ տալիս», - ասել է Մոսկովիսին BFMTV հեռուստաալիքի եթերում:
Եվրակոմիսարը նշել է, որ այժմ խոսքն ավելի մեծ չափով վերաբերում է քաղաքական, քան միգրացիոն ճգնաժամին:
«Առավել սաստիկ միգրացիոն ճգնաժամն անցյալում է, և դա փաստ է: 2015 թվականին կար ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնք մեր աշխարահամաս էին ժամանել և ապաստան Էին խնդրում: Հիմնականում նրանք ժամանում էին Հունաստան, նրանք գալիս էին Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից»,- պարզաբանել է նա:
Մոսկովիսիի խոսքով՝ Եվրամիությունում ձեռնարկված միջոցների շնորհիվ 2016 թվականից Եվրոպա ժամանող միգրանտների թիվն սկսել է կրճատվել:
«369 հազար միգրանտ 2016 թվականին, 140 հազար միգրանտ 2017 թվականին: Մենք վերադարձել ենք այն թվերին, որոնք կային նախքան ճգնաժամը: 28 հազար՝ այս տարվա սկզբից: Պետք է չէ խառնել այս բաները, ուստի ես խոսում եմ քաղաքական ճգնաժամի մասին», - հավելել է նա