Հայաստանի համայնքների միության գրասենյակում հունիսի 25-ին կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ: Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի համայնքների միության հաղորդակցության և հանրային կապերի ծառայությունից, «SOSE international» կազմակերպության փորձագետներ Վիերի Սերիանիի, Ֆրանսեսկո Փորսելիի, Մարկո Ստրադիոտտոյի հետ հանդիպմանը քննարկվեցին համայնքների խոշորացման, Ֆինանսական համահարթեցման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ներկայացնելով միության գործունեությունը, գործառույթները, նշել է, որ իրենց հիմնական նպատակն է ՀՀ սահմաններում և սահմաններից դուրս համայնքների միասնական ձայնը ներկայացնելը:
« Անցած 20 տարիներին մեր հիմնական ձեռքբերումը տեղական իշխանությունների պաշտպանվածությունն է, քանի որ գալով խորհրդային համակարգից՝ մեզ մոտ կա այն մտայնությունը, որ տեղական իշխանությունը կենտրոնական իշխանության շարունակությունն է»,-ասել է Էմին Երիցյանը՝ իր մտահոգությունը հայտնելով, որ 2009 թվականից ի վեր համայնքներին նոր լիազորություններ և ֆինանսական աղբյուրներ չեն փոխանցվել:
Փորձագետներին հետաքրքրեց, թե արդյոք կո՞ղմ են խոշորացմանը, Էմին Երիցյանը պատասխանել է, որ վարչատարածքային փոփոխությունների ժամանակ կարևոր է բնակչության կարծիքը հաշվի առնելը։
«Ընդունում ենք նաև, որ, անկախ համայնքի բնակչության կարծիքից, վարչատարածքային փոփոխությունը կառավարության բացառիկ իրավասությունն է: Բայց միևնույն ժամանակ ցանկացած խոշորացման ժամանակ պետք է երաշխավորվի համայնքների լսված լինելու իրավունքի ապահովումը:
Սահմանադրությունը պահանջում է որոշում կայացնելուց առաջ լսել համայնքի կարծիքը: Սակայն վերջին երկու խոշորացման փուլերն իրականացվեցին առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու: Խոշորացումը չպետք է ինքնանպատակ լինի»,-ասել է նա:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44