ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գնումների գործընթացում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել է 2017 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգը:
Պարզվել է, որ տվյալ մրցույթին մասնակցել է մեկ տնտեսվարող սուբյեկտ և ճանաչվել հաղթող ընդհանուր 158,4 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով: Իրականացված աշխատանքների նյութածախսի, ճարտարապետաշինարարական նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատանքներում օգտագործվել են այնպիսի նյութեր և ապրանքներ, որոնք զգալիորեն մեծացրել են կատարված աշխատանքների գինը: Մասնավորապես, գրեթե նույն ժամանակահատվածում արտաքին լուսավորության անցկացման շինարարական աշխատանքներ են իրականացվել նաև Մեղրի համայնքում, որտեղ օգտագործվող ապրանքների նյութածախսը եղել է բազմակի անգամներ ավելի ցածր:
Նշված պայմաններում հիմնավոր կասկածներ են առաջացել ինչպես Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքներում օգտագործվող ապրանքների ցանկի որոշման և նախահաշվային գնի ուռճացման, այնպես էլ փաստացի կատարված աշխատանքներում նախահաշվին և տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքների օգտագործման առումով: Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրելու նշված գնման նախահաշվի ձևավորման գործընթացը, ինչպես նաև փաստացի կատարված աշխատանքների, օգտագործված նյութերի համապատասխանությունը պայմանագրի պահանջներին:
ՀՀ ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է «Մ... Շ...» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկը, համաձայն որի՝ ընկերության կողմից 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է 22.775.800 ՀՀ դրամի չափով ավել նվազեցումներ: Դրա արդյունքում տարեկան շահութահարկից 4.555.200 ՀՀ դրամի չափով պակաս հարկ է վճարվել:
Նկատի ունենալով, որ «Մ... Շ...» ՍՊ ընկերությունն օրենքով նախատեսված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով խուսափել է պետական բյուջե 4.555.200 ՀՀ դրամի հարկ վճարելուց՝ ելնելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կայացած քննարկման արդյունքներից՝ ՀՀ ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55