Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանը կառավարության կողմից օժանդակություն ցուցաբերելուն ուղղված հարցեր:
«Կառավարության ձևավորման առաջին օրից հայտարարում ենք, որ Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա, մեզ համար ունեն կարևոր նշանակություն: Այս ընթացքում ներդրողների հետ եղել են բազմաթիվ շփումներ և նրանք արել են մի շարք դիտարկումներ, բարձրացրել հարցեր: Ներդրողների հետ քննարկումների արդյունքում գեներացվել է մի այսպիսի գաղափար՝ դիտարկել «ներդրումային մեկ պատուհանի» սկզբունք կիրառելու հնարավորությունը: Ի՞նչի մեջ է գաղափարը, որ ներդրողն ունենա կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնա աջակցություն ստանալու և արդյունքում հաջող ներդրում իրականացնելու համար: Գաղափարը նաև հետևյալն է, որ այդ պոտենցիալ գրասենյակն ունենա հնարավորություն և լիազորություն՝ ներդրողների անունից և փոխարեն իրականացնել մի շարք գործառույթներ, այդ թվում՝ պետական մարմինների հետ հարաբերություններում, որոնք անհրաժեշտ են ի վերջո գործունեության մեկնարկը տալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Բինզես Արմենիա» հիմնադրամի գործունեությանը, վերջինիս կողմից ներդրողներին ցուցաբերվող օժանդակությանը, մատուցվող ծառայություններին: Խորհրդակցության մասնակիցները հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը՝ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, այդ թվում՝ վերը նշված հիմնադրամի գործունեության հետ կապված և կարևորել պոտենցիալ ներդրողների հետ ակտիվ, անմիջական ու բաց աշխատանքը, ներդրումային միջավայրի բարելավման և հնարավոր օժանդակության վերաբերյալ տեղեկատվության լայն տարածումը: Այդ առումով, կարևորվել է նաև հարկային վարչարարության պարզեցումն ու բարեփոխումների իրականացումը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պոտենցիալ ներդրողներին պատրաստի ներդրումային ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտությունը և հետներդրումային օժանդակության իրականացումը, ինչը կնպաստի կոնկրետ արդյունքների արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է նշված հարցերի շուրջ քննարկումները շարունակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ և առաջիկայում ներկայացնել հստակ առաջարկություններ:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55