Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի լույս 26-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունենում և կրակոցներ են հնչում։ Ահազանգ է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում ապրող 38-ամյա մի տղամարդ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության մի շարք սորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ Շահումյան 4-րդ փողոցում վեճ է տեղի ունեցել հարևանների միջև։
Նախնական տվյալներով՝ վեճի ընթացքում Հրաչյա Գուլակյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, եղբոր հրացանով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ 38-ամյա տղամարդը մարմնական վնասվածք է ստացել։
Քրեական հետախույզները 24-ամյա Գուլակյանին հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հայտնաբերվել և առգրավվել է նաև որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա արնանման հետքեր կան։ «Մերսեդեսը» բախվել էր տներից մեկի պարսպին։ Դեպքի հետ վթարի առնչությունը դեռևս պարզվում է։
Կատարվածի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01