Օրվա խորհուրդն է. «Առաջինը լսեք», կարգախոսը. «Լսեք երեխաներին և երիտասարդներին, սա առաջին քայլն է, որպեսզի օգնենք նրանց դառնալ առողջ և անվտանգ»:
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի հռչակագրով որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան վճռականության հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։
Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է երեք կոնվենցիա: Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին անդամակցել է ՄԱԿ-ին և վավերացվել է վերոնշյալ կոնվենցիաները։
ՀՀ նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 226-Ն կարգադրությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Կառավարությանը հանձնարարվել է կարգադրության ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները։
Կարգադրության իրականացնողներից է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, ում շնորհիվ հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են անվճար նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ։
Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնը տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներով։
Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6544, նախորդ տարվա 6010-ի համեմատությամբ, որոնցից՝
ափիոնային թմրամոլները՝ 2476, որոնցից կանայք՝ 49
կանաբինոիդային թմրամոլները՝ 4065, որոնցից կանայք՝ 56
3-ը՝ կոկաինային թմրամոլներ:
Հաշվառվածներից՝ 62%-ը 28-49 տարեկան են, 19% -ը՝ 50-64, 17%-ը՝ 19-27, 65 և բարձր տարիքի 76 անձ, մինչև 18 տարեկան 7 անձ:
Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3007 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 722 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզը՝ 542 կամ 9%:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01