Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը։
Նշենք, որ ավելի վաղ ռուսական աղբյուրները տեղեկացրել էին, որ Հայաստանը հրավիրվել է մասնակցելու հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ ներդրում է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությունում:
«Գագաթնաժողովում ընդունվելիք բանաձևի հետ կապված բանակցությունների մեջ էինք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու մասնակից պետությունների հետ։ Այցի վերջնական մանրամասները դեռևս քննարկվում են և հաջորդ շաբաթ կլինեն մանրամասներ», - ասաց Խառատյանը՝ նկատելով, որ քննարկումներից հետո հայտնի կդառնա Բրյուսել կատարելիք այցի պատվիրակության կազմը։
Գագաթնաժողովի շրջանակներում, խորհրդականի փոխանցմամբ, լինելու են երկկողմ հանդիպումներ մի շարք պետությունների ղեկավարների հետ։
Հարցին, թե հնարավո՞ր է Փաշինյանը գագաթնաժողովում ելույթով հանդես գա, Խառատյանը պատասխանեց. «Դժվար եմ պատկերացնում, բայց ուրիշ ձևաչափեր կան, որտեղ հրապարակային ելույթով, հուսով եմ, պարոն Փաշինյանը հանդես կգա»։
Մյուս հարցին, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը լարվածություն չի՞ առաջացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, Խառատյանը պատասխանեց. «Սա ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ մեր իղձերի մասին չէ։ Այն ֆորմատներում, որտեղ մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եզրեր ունենք, բացահայտ են, պարզ են, ոչ մի նոր բան չկա»։
aysor.am
09:12
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44