ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն աշխատանքային շրջայց կատարեց Վանաձոր-Ալավերդի միջպետական (Մ-6) ավտոճանապարհի հիմնանորոգման շինտեղամասեր, որտեղ ակտիվորեն շարունակվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Նախարարությունից
հայտնում են, որ աշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով ճանապարհը բաժանված է երեք տեղամասերի։ Ճանապարհի 38կմ հատվածում միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ՝ «Արարատճանշին», «Ճանապարհ» եւ «Կապավոր» ընկերությունները։
Հարակից հատվածով անցնող երկաթգծի հողային պաստառի հնարավոր փլուզումները կանխելու նպատակով կառուցվել են բետոնե հենապատեր։ Հենապատեր են կառուցվել նաեւ այն հատվածներում, որտեղ գետը վարարելու դեպքում կարող է ճանապարհը ողողելու վտանգ առաջացնել։
Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ եւ արգելապատնեշներ։
Նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց ճանապարհի 10,8-րդ կմ-ում վերջերս տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքին։
Տասնյակ տարիներ առաջ կառուցված հենապատը հորդառատ անձրեւների եւ սողանքի ակտիվացման պատճառով քանդվել է։ Կա նաեւ նոր փլուզման վտանգ։
Նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին ճանապարհի վերականգնման մի քանի տարբերակներ։
Նախարարը հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրել եւ, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, ընտրել խնդրի վերացման լավագույն լուծումը։
Շինարարները փլուզված տարածքը սահմանազատել են անվտանգության ժապավեններով, սահմանափակվել է բեռնատար մեքենաների երթեւեկը։ Տարածքը կկահավորվի նաեւ զգուշացնող նշաններով, կթույլատրվի միայն մոտակա գյուղերի բնակիչների երթեւեկը՝ բացառապես թեթեւ մարդատար մեքենաներով։
Ավարտին են մոտենում նաեւ թունելների վերակառուցման աշխատանքները։
Այս հատվածում շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը նշեց, որ 106մ երկարությամբ թունելում ավարտվել է մուտքի երեսպատումն ու մայթերի կառուցումը։ Ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։
Հաջորդ՝ 280մ եւ 181մ երկարությամբ թունելներում ավարտվել է մուտքի անվտանգությունն ապահովող 25մ երկարությամբ գալերիաների կառուցումը։
Երթեւեկելի գոտին քարաթափումներից պաշտպանելու համար թունելների մուտքերը 25մ-ով երկարացվել է։
Հին կամրջին զուգահեռ՝ նոր կամրջի կառուցման աշխատանքները եւս ամբողջությամբ ավարտվել են։
Նախարարը հանձնարարեց ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքն արագացնել, պահպանել նախանշված ժամկետները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել որակին։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03