ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:Հունիսի 25-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկերչական խանութի տագնապի ազդանշանը միացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ ավազակային հարձակմամբ խանութից հափշտակվել է թանկարժեք զարդ։
Ըստ աղբյուրի, նախնական քննության տվյալներով՝ ժամը 13:40-ի սահմաններում խանութ է մտել մի երիտասարդ և գնելու նպատակով վաճառողուհուց վերցրել կանացի թանկարժեք մատանի՝ ոսկուց և ադամանդե քարերով։ Այն խանութի մուտքի մոտ գտնվող իր ծանոթին ցույց տալու պատրվակով երիտասարդը դիմել է փախուստի, ում փորձել է բռնել խանութի պահպանությունն իրականացնող աշխատակիցը։ Երիտասարդը դանակով սպառնացել է իրեն հետապնդողներին և նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել է դեպքի վայրից։
Քննությամբ պարզվել է, որ տվյալ մեքենան Մոսկովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում վթարի է ենթարկվել՝ բախվելով այլ ավտոմեքենաների, ինչից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այլ ավտոմեքենայով՝ օգտվելով տաքսի ծառայությունից։
Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1986թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44