Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հունիսի 26-ին անցկացվել է հանդիպում-քննարկում «Հասարակական կազմակերպությունների արդիական խնդիրների վերհանում և նորարարական առաջարկների ներկայացում» թեմայով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համակարգող Աստղիկ Կարապետյանը:
«2016-ի դեկտեմբերից «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքն ուժի մեջ է մտել, կարծում ենք, որ դրանում կան բացեր և չկարգավորված հարցեր, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս, օրինակ ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների դեպքում ՀԿ-ները խնդիրներ են ունենում»,- ասել է ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և հավելել, որ հանդիպման ժամանակ այդ խնդիրները քննարկվելու են արդարադատության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և ՔՀԿ ներկայացուցիչների կողմից:
ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, կարևորելով ՔՀԿ-ների դերը օրենքի գերակայության և հանրային թափանցիկ կառավարման հարցերում, նշել է, որ ՊԵԿ-ում ստեղծել է հատուկ բաժին, որը զբաղվում է ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությանը վերաբերող հարցերով և օրենքի տառին համապատասխան փորձում է աջակցել նրանց իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Միջոցառմանը ծրագրի իրավաբան փորձագետներ Քրիստինե Ղուկասյանը, Տիգրան Դանիելյանը, Նարեկ Ենոքյանը և Մերի Հարությունյանը ներկայացրել են զեկույցներ հետևյալ թեմաներով՝ ՀԿ-ների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացում առկա խնդիրները, ՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովում. 1 տոկոսի օրենքի ներդրման հնարավորությունը, Հանրային կարևորության հարցերով ՀԿ-ներին դատարան դիմելու իրավասության տրամադրում, Մասնագիտացված ՀԿ-ներին «դատարանի ընկեր» հանդես գալու իրավասության տրամադրում. միջազգային փորձի ներկայացում:
Մասնակիցներին մտահոգող հարցերից են հանրային միջոցների վերաբերյալ հաշվետվությունների և 5 միլիոն դրամից ավելի շրջանառության դեպքում պարտադիր աուդիտի պահանջը: Սրանք պրակտիկայում խնդրահարույց են, քանի որ դժվար է տարանջատելը, թե որ աշխատանքներն ու ծախսերը հատկապես որ միջոցների շրջանակում են կատարվել, եթե ՀԿ-ն մի քանի աղբյուրներից ֆինանսավորում է ստանում: Միևնույն ժամանակ բավականին ցածր է պարտադիր աուդիտի անցկացման համար սահմանված 5 միլիոն դրամի շեմը. աուդիտը բավականին թանկ է և ոչ բոլոր դրամաշնորհներն են ներառում կամ նպատահարմար գտնում ֆինանսավորում նախատեսել աուդիտի համար:
ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը հայտնեց, որ այս քննարկման արդյունքում գույքագրված խնդիրներն ու առաջարկությունները կքննարկվեն ՊԵԿ-ում և դրանց պաշտոնական լուծումներ ու պատասխաններ կտրվեն:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03