Ամերիկյան Facebook ընկերության խոշոր ներդրողները, որոնց ընդհանուր առմամբ պատկանում է 3 մլրդ դոլարի արժեթուղթ, մտադիր են պաշտոնից հեռացնել ընկերության համահիմնադիր և գործող նախագահ Մարկ Ցուկերբերգին:
Business Insider-ի փոխանցմամբ՝ ներդրողների նպատակն է միլիարդատիրոջը զրկել ընկերությունում ունեցած իշխանությունից: Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ներդրողներին դուր չի գալիս այն, թե ինչպես է Ցուկերբերգը ղեկավարում սոցցանցը:
Ներդրողները պնդում են, որ իրենց ներկայիս ֆինանսական վիճակը 2012թ. ի վեր վատագույնն է:
Բացի այդ, նրանց հիասթափեցրել են սոցկայքի շուրջ ծագած սկանդալները, մասնավորապես՝ տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներն առանց նրանց իմացության երրորդ կողմին փոխանցելու, ինչպես նաև 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ելքի վրա ազդելու վերաբերյալ շոկային բացահայտումները:Դժգոհ ներդրողներն այս ամենը կապում են Ցուկերբերգի վատ կառավարման հետ: Նրանք համոզված են, որ ընկերության առաջ ծառացած բոլոր խնդիրներին համարժեք արձագանք չի տրվել, քանի որ կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին անձեռնմխելի է դարձրել ընկերության գործադիր տնօրենի ու կառավարման խորհրդի նախագահի պաշտոններում:
Այժմ ներդրողները բացահայտ պահանջում են Ցուկերբերգի հրաժարականը՝ ցանկանալով գործադիր տնօրենի պաշտոնում տեսնել մեկ այլ՝ անկախ մարդու: Բացի այդ, նրանք ցանկանում են չեղարկել Facebook-ի արժեթղթերի երկմակարդակ կառուցվածքը, քանի որ դա հնարավորություն է տալիս Ցուկերբերգին ու նրա թիմի բարձր օղակներին չափից շատ իշխանություն ունենալ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55