Հարկեր ու տուրքեր հավաքելը պետք է սկզբունք լինի: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Անդրադառնալով օրերս պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքերին՝ քաղաքապետը վստահեցրեց, որ եթե խախտումներ կան, կպարզաբանվեն: «Եթե խախտումներ կան, ամեն ինչ կպարզաբանվի: Հետաքննություն է ընթանում, կարևորն այն է, որ բացահայտվի իրականությունը»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հաստատելով, որ ստուգումների նախապատմությունը սկսվում է 2016 թվականից՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Նշենք, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերության նախագահը Գյումրու քաղաքապետի ավագ որդի Միսակ Բալասանյանն է: «Միգուցե կան ինչ-որ սխալ ձևակերպումներ կամ այլ բաներ, բայց պարզ է՝ կա օրենք, և բոլորս պետք է ենթարկվենք ու մուծենք»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ «Գյումրի-Գարեջուր»-ը լուրջ հարկատու է՝ Շիրակի մարզի առաջին հարկատուն, որը տարեկան մոտ 1.8-2 մլրդ գումար է հարկ վճարում: «Սա սովորական ստուգում է, և այս պարագայում խոսել գործարանը փակելու մասին ավելորդ է՝ հատկապես լինելով մարզի միակ նմանատիպ գործարանը: Եթե պատժելու մարդ կա՝ պետք է պատժվի, եթե հարկեր կան, որ պետք է մուծվեն, պետք է մուծենք»:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամը` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից:
ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44