ԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվերտը շնորհավորելով Միգրացիոն ծառայության նորանշանակ ղեկավարին նշել է, որ միգրացիոն հարցերը Հայաստանի համար շատ կարևոր են, և ՄԱԿ ՓԳՀ-ն միակ կառույցը չէ այս ոլորտում, սակայն խիստ կարևոր դերակարատարում ունի:
«Մեր ձեռքեբերումներից եմ համարում նաև այն, որ այս տարիների ընթացքում փորձել ենք համախմբել, թե՛ հասարակական, և թե՛ պետական մարմիններին, ինչպես նաև կապեր հաստատել դոնոր կազմակերպությունների ու սփյուռքյան կառույցների հետ»,- նշեց պարոն Բիերվերտը:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը շեշտել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն Ծառայության միակ գործընկեր կառույցը չէ, սակայն գլխավորն է, և տարիներ շարունակ ձեռք բերված սերտ համագործակցությունը շարունակվելու է նոր մոտեցումներով ու նոր լուծումներով:
ՄԱԿ ՓԳՀ-ն և տեխնիկական, և փորձագիտական շարունական աջակցություն է տրամադրում, մասնավորապես մի շարք գործնական քայլեր են կատարվել փախստականների և ապաստանի ազգային օրենսդրությունը միջազգային իրավական պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև փախստականների կարգավիճակի որոշման ընթացակարգերի համապատասխանեցմանը անաչառության և արդյունավետության երկու հրամայականներին, որի ուղղությամբ հյուրընկալված կազմակերպության ծավալած գործունեությունը նշանակալի համարեց։
Երկու կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցության համատեքստում նախատեսված մի շարք քայլեր, քանի որ ՄԱԿ ՓԳՀ–ն իր տեխնիկական օգնությունն է ցուցաբերում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ ապահովելով մասնագետի ներգրավում Միգրացիոն ծառայության աշխատանքերին, տեխնիկական օժանդակություն, որակի ապահովման համակարգի մշակում և ՄԾ աշխատակազմի ուսուցում:
Գործնական քայլերի շարքից հիշատակման է արժանացել նաև միջազգային չափանիշներին համապատասխան հարմարությունների ստեղծումը ապաստան հայցողների կացարանի համար։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44