Նրան կասկածում են անձի առևանգման, նրանից խոշոր չափի գումարի մի մասը ստանալու մեջ։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են «Լեննականցի Ջեյմս» մականվամբ քաղաքացուն: Այս մասին հայտնում shamshyan.com-ը։
Երեկ՝ հունիսի 26-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 46-ամյա Գ. Մ.-ն և հայտնել, որ օրեր առաջ «Լեննականցի Ջեյմսը» նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իր ծանոթը Վրաստանից Mercedes պետք է գնի, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել, որից հետո հունիսի 20-ին, կեսգիշերն անց «Լեննականցի Ջեյմսը» իր ընկերների հետ այցելել են Գ. Մ.-ի՝ Արաբկիր վարչական տարածքում վարձակալական հիմունքներով իր բնակության վայր և զենքի սպառնալիքի տակ իրեն տանից դուրս են տարել, նստեցրել KIA մակնիշի ավտոմեքենան և տարել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հարևանությամբ գտնվող ինչ-որ շինության տարածք և այնտեղ 2 օր առանց հաց ու ջրի պահել:
Ընթացքում պահանջել են, որ նա իրենց պետք է վճարի 2 հազար դոլար:
Գ. Մ.-ի խոսքով` հոգեբանական ճնշման տակ ինքը համաձայնվել է, որ այդ գումարը մի քանի օրվա ընթացքում կմուծի, որից հետո Ջեյմսն ու նրա ընկերները բաց են թողել: Արդեն հունիսի 24-ին Երևանում նա Ջեյմսին է փոխանցել 1000 ԱՄՆ դոլար, խոստանալով, որ մնացածը կվճարի 2 օրվա ընթացքում:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «Լենինականցի Ջեյմսին» և նրա ընկերների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01