Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մալիշկա համայնքի ղեկավարը և նրա որդին` «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016թ. հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել տնօրենի կնոջը, ով վերջիններիս գիտությամբ մինչ օրս փաստացի աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, սակայն որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 2.163.400 դրամ գումար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:շ
Միաժամանակ պարզվել է, որ 2017թ. ընթացքում Մալիշկա համայնքի թվով 11 բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն, ձևակերպվել և դուրս է գրվել ընդհանուր 410.000 ՀՀ դրամ գումար, որը նշված անձանց փաստացի չի վճարվել, այլ համայնքապետարանի գլխավոր հաշվապահի կողմից առձեռն տրվել է համայնքի ղեկավարին, ով նշված գումարը տնօրինել է անձնական նպատակներով:
Հունիսի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագորրծելով, իր կնոջը և երկու որդիներին ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 – 900.000 դրամ:
Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03