ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է՝ անձին ձերբակալում են բավարար հիմքեր ունենալու պարագայում:
Այս մասին պաշտոնյան լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելուն: Նրա խոսքով՝ կան բացատրություններ ու ցուցմունքներ, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխվել պահածոները: «Այդպես է եղել, ես պնդում եմ, կան համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ, որով մենք տեղեկություններ ենք ստացել, որ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխումն իրականացնել,- ասաց ոստիկանապետը:
Լրագրողը հարց ուղղեց, թե ինչպես է լինում, որ ոստիկանությունը սխալ հասցեով է գնում, որոշ մարդկանց ձերբակալում է, հետո բաց թողնում, որին ի պատասխան Վալերիյ Օսիպյանը նախ խնդրեց հիշեցնել, թե երբ են իրենք սխալ հասցեով գնացել ու հավելեց.
«Ոստիկանությունը մոտավորապես չի աշխատում, ոստիկանությունը մի գերատեսչություն է, որ պարտադիր հիմք ու տեղեկություններ պետք է լինեն:
Սխալ հասցեով չենք մտել ու չենք էլ պատրաստվում մտնել»:
Նազիկ Ամիրյանը հունիսի 27-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի կասկածանքով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Մինչ այդ՝ հունիսի 18-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով:
Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել, տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են:
tert.am
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03