Հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմն այցելել են Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր։ Այցի ընթացքում դեսպանին ուղեկցել են նաև Մառնեուլիի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և Մառնեուլիի շրջանի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Ամիրան Գիորգաձեն։
Այցելության առաջին կանգառները Հայաստանին սահմանակից Ախքյորփի, Չանախչի, Խոխմել, Ծոփ, Գյուլուբաղ և Խոժոռնի գյուղերն են եղել, որտեղ դեսպանը հանդիպումներ է ունեցել գյուղերի հայ բնակչության հետ։
Դեսպան Սադոյանը, ծանոթանալով գյուղացիներին հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին միջգյուղային անմխիթար ճանապարհներին, ջրամատակարարմանը, գազաֆիկացմանը, դպրոցների վիճակին, նշել է, որ այդ հարցերը նա կբարձրացնի վրացական իշխանության ներկայացուցիչներ հետ հանդիպումներին։
Դեսպանը, այնուհետև այցելել է Դամիա գյուղ, որտեղ հանդիպել է գյուղի բնակչությանն ու ծանոթացել հիմնանորոգված դպրոցի պայմաններին։
Այցի հաջորդ կանգառը Մառնեուլիի շրջանի ամենահայաշատ Շահումյան ավանն է եղել, որտեղ դեսպանն այցելել է եկեղեցի և մոմավառության արարողությունից հետո հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ, որից հետո մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել դպրոցի բակում հավաքված հայության հետ։
Այնուհետև, դեսպանն այցելել է Կարմիր և Միրզոևկա գյուղեր։ Կարմիր գյուղում դեսպան Սադոյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ կանգնեցված խաչքարի առջև, որից հետո հանդիպում ունեցել գյուղի բնակչության հետ։
Իր ելույթներում դեսպան Սադոյանը կոչ է արել տեղի հայությանը դեսպանության հետ պահպանել մշտական ակտիվ կապը, որի միջոցով հնարավոր կդառնա գյուղացիներին հուզող մի շարք հարցերին լուծումներ տալ։
Դեսպան Սադոյանը գյուղացիներին վստահեցրել է, որ նմանատիպ այցերը կրելու են պարբերական բնույթ, որպեսզի տեղի հայությունը մշտապես իր թիկունքում զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունը։
Այցի շրջանակներում գյուղերի դպրոցներին նվիրաբերվել են գեղարվեստական գրականություն, իսկ աշակերտներին՝ գրենական պիտույքներ։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03