Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հաստատել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանին հեռախոսով սպառնալու մասին լուրերը։
«Դեռ մի բան էլ ավել եմ ասել»,- հայտարարել է Սոյլուն, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։
Հիշեցնենք, որ նախօրեին Բուլդանը պնդել էր, որ Սոյլուն, զանգահարելով իրեն, մահվան սպառնալիքներ է հնչեցրել։
«Ասաց՝ «Ձեր չափը սրանից հետո կիմանաք, դուք այլևս ապրելու իրավունք չունեք, ուր ուզում եք, գնացե՛ք», - պատմել էր Բուլդանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Այո, զանգել եմ։ Դեռ մի բան էլ ավել եմ ասել»,- ասել է ՆԳ նախարարը՝ հաստատելով քրդամետ կուսակցության դեմ իրենց կասկածները քրդաբնակ Բայազետում ընտրությունների օրն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամի սպանության վերաբերյալ։
«Այդ տարածքում հիմա փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։ Շատ լուրջ ձերբակալություններ կան։ Մենք գտնելու ենք մեր ընկերոջը սպանողին», - ասել է Սոյլուն։
Բացի այդ, նախարարը հայտարարել է, որ հրաման է տվել արգելել ընդդիմադիր մյուս ուժի՝ ժողովրդահանրապետական պատգամավորների՝ զոհված զինվորների հուղարկավորություններին մասնակցելը։
«Նրանք թող քուրդ ահաբեկիչների թաղումներին գնան։ Այսքան բան», - ասել է Սոյլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ավելի վաղ մեկնաբանել էր ՆԳ նախարարի կողմից իրենց կուսակցության նախագահին ուղղված սպառնալից զանգը։
«Եթե նախարարը մաֆիայի ոճով սպառնում է երկրի երրորդ ամենամեծ կուսակցության համանախագահին, ապա այստեղ պետություն չկա, սա մաֆիայի որջ է», - գրել է Փայլանը թվիթերյան իր էջում։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55