Մի քանի օրից մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որի ընթացքում սպասվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք, որի դեպքում և ի հայտ են գալիս հասարակական կարգի պահպանման, մարդկանց կյանքի անվտանգության ապահովման, առողջապահական, շրջակա միջավայրի մաքրության պահպանման և այլ խնդիրներ: Դրա համար հարկավոր է բոլոր ուղղություններում ապահովել հանգստյան սեզոնի անվտանգ ու պատշաճ սպասարկում»,- այս մասին այսօր հրավիրած խորհրդակցությանը նշել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը։
Մարզպետարանի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Ոստիկանության , ՀՀ ԱԻՆ մարզային և Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, «Սևան» ԱՊ տնօրենը, Սևանի քաղաքապետը:
«Սևան» ԱՊ տնօրենի ներկայացմամբ՝ հանգստյան սեզոնի մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին՝ հանրային չորս լողափերում, որոնք պատրաստ կլինեն ընդունել հանգստացողներին: ՀՀ Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ղեկավարների զեկուցմամբ՝ իրենց ծառայությունները պատրաստ են՝ իրականացնելու հասարակական կարգի պահպանումը և հանգստացողների անվտանգությունը:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետն իր հերթին զեկուցել է հանրային լողափերում և Երևան-Սևան մայրուղու նախատեսված հատվածում շուրջօրյա բուժսպասարկման հերթապահ կետեր տեղադրելու մասին:
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ քննարկվող հարցերի կողքին հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել նաև շրջակա միջավայրի մաքրության պահպանման վրա՝ մշտապես ապահովելով աղբահեռացումը:
«Մենք սպասում ենք զբոսաշրջիկների և հովեկների մեծ հոսքի, որի համար անհրաժեշտ է պատշաճորեն կազմակերպել նրանց հանգիստն ու ժամանցը: Դա պետք է անենք համագործակցված և ամենօրյա աշխատանքով: Այս առումով համատեղ կկազմակերպենք շրջայցեր հանրային լողափերում և ջրային տարածքներում ու առաջացված խնդիրներին կտանք անհրաժեշտ լուծումներ: Շատ անհրաժեշտ է, որ Սևան քաղաքում հիմնվեն ժամանցի վայրեր, որպեսզի մի կողմից քաղաքը զբոսաշրջիկների ավելացող հոսքի հաշվին զարգանալու հնարավորություն ունենա, իսկ հովեկներն ու զբոսաշրջիկները՝ ակտիվ հանգստի և ժամանցի անցկացման հնարավորություն»,- ասել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01