1․Սպանախ+բանան+կիտրոն
Օրգանիզմի օրեկան անհրաժեշտ վիտամինների և սննդարար էլեմենտների լրացման համար բավական է սպանախի մի փոքր չափաբաժին։ 350մլ․ ջրին ավելացնում ենք 3 բանան, մեկ կապ սպանախ, կես կիտրոնի հյութ և խառնում ենք հարիչով։
2․Հապալաս+բանան+կիտրոն +նեխուր
Հապալասը համեղ և օգտակար հատապտուղ է։ Այն վերականգնում է իմունիտետային համակրգը և բարենապաստ ազդեցություն ունի մարդու տեսողության վրա։ Խառնեք հարիչով 2 բանան, 3 ճաշի գդալ հապալաս, 1/3 կիտրոնի հյութ, նեխուրի 2-3 ցողուն, 1 բաժակ ջուր։ Սննդարար կոկտեյլը պատրաստ է։
3․ Նեխուր+սպանախ+լայմ+բանան
Նեխուրը ոչ միայն այրում է կալորիաները, այլ նաև հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով։ Պատրաստում ենք կանաչ կոկտեյլ․հարիչով խառնում ենք նեխուրի 2 ցողուն, 1 բաժակ սպանախի տերևներ, 1 բաժակ ջուր, կես կիտրոնի հյութ, 1 բանան։ Պոլիվիտամինային ըմպելիքը պատրաստ է։
4․Սպանախ+բանան+խնձոր+կիտրոն
Շատ հետաքրքիր և օգտակար համադրություն՝ բանան և սպանախ։ Բանանը գերազանց բարձրացնում է տրամադրությունը, թեթևացնում հոգնացությունը և էներգիա հաղորդում։ Խառնեք թարմ սպանախի 1 բաժակ, 2 բանան, 1 խնձոր, 1 բաժակ ջուր, կես կիտրոնի հյութ։
5․Վարունգ+հազարաթերթ+կիտրոն+մեղր
Այս պարզ ըմպելիքը կարող է ուրախացնել համային ռեցեպտորները։ Վարունգը օրգանիզմից տոքսինները հեռացնելու հատկություն ունի, իսկ հազարը Е վիտամինի հարուստ աղբյուր է հանդիսանում։ Հարեք հազարի մեկ կապ, նախապես կեղեվազրկած 1 հատ միջին վարունգ, կես կիտրոնի հյութ, 1 բաժակ ջուր, 1 գդալ մեղր։
6․Գազար+ճակնդեղ+նեխուր+վարունգ+խնձոր+մաղադանոս+կոճապղպեղ
Այս կոկտեյլում համակցված են վառ գույներն ու վիտամինների մեծ չափաբաժինը։ Հարիչով խառնեք 1 գազար, 1 ճակնդեղ, նեխուրի 1 ցողուն, 1 վարունգ, 2 խնձոր, մաղադանոսի 1 կապ և մի փոքր կոճապղպեղ։ Համեղ է և օգտակար։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55