Համամասնական ընտրակարգի ընտրությունը պայմանավորված է 2018թ. Հայաստանի առկա նպաստավոր եւ անբարենպաստ հանգամանքների վերլուծությամբ։ Այդ մասին այսօր՝ հունիսի 28–ին, ասուլիսին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ, ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Հիմա, իհարկե, իդեալական կլիներ, որ մի համամասնական ցուցակ լիներ, բայց քաղաքացին կարողանար այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով»,– ասաց նա, նշելով, որ հուլիսի կեսերին արդեն փոփոխված եւ ընդունված Ընտրական օրենսգիրքը պատրաստ չի լինի։
«Լավ է, թե՝ վատ, բայց Հայաստանը տարածքային առումով ունի միապաղաղ հասարակություն, մենք բաժանված չենք էթնիկ, կրոնական եւ լեզվական առումներով, ի տարբերություն բազմաթիվ երկրների»,– հավելեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը
Իոնիսյանի խոսքով՝ համամասնական ընտրակարգի վերաբերյալ որոշում կայացնելիս, ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, նախ՝ ամենաժողովրդավարական 40 երկրներում անցողիկ շեմը. «Այդտեղ անցողիկ միջին շեմի ցուցանիշը 3.9 տոկոսն է եւ վերջին 10-15 տարում այն երկրներում որտեղ շեմն իջեցված է ընտրական գործընդացում դրական փոփոխություններ են արձանագրվել»։
Ինչ վերաբերում է, թե ինչ տեսք է ունենալու քվեաթերթիկը, եթե առաջարկվող համամասնական ընտրակարգը հաստատվի, ապա, ըստ Իոնիսյանի, ընտրողը ստանալու է քվեաթերթիկներ, որոնց քանակը համապատասխանելու է կուսակցությունների եւ դաշինքների թվին եւ մեկ ծրար, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ. «Քվեախցիկում ընդամենն այդ քվեաթերթիկներից մեկը՝ իր նախընտրած քաղաքական ուժի անվանումով կդնի ծրարի մեջ։ Սա է լինելու ընտրողի միակ գործողությունը»։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03