Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս առումով մի քանի շեշտադրում է արել գործակցությունից ունեցած նոր սպասելիքների առումով:
«Թե նախարարության ուսումնասիրությունները, թե քաղաքացիների արձագանքները հիմք են դարձել, որպեսզի մենք փոխենք պետպատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների չափորոշիչները: Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատությունները մինչ այժմ կատարվել են ոչ դեղապատ ստենտով, իսկ հիմա դրանք բոլոր դեպքերում կկատարվեն դեղապատ ստենտով՝ բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի»,-շեշտել է նախարարը:
Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների վիրահատությունները): Ընդ որում՝ շահառուների փոփոխության դեպքում վիրահատությունների քանակը կարող է փոփոխվել: Իսկ միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015 թվականից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ:
Նախարարը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ է արել վերանայել նաև վճարովի ծառայությունների գները: «Ճիշտ է՝ դա ձեր իրավունքն է, բայց այդ դեպքում կշահենք բոլորս»,-շեշտել է Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում որոշ գործընկեր բժշկական հաստատություններ արդեն իսկ վերանայել և իջեցրել են վճարովի հիմունքներով մատուցվող ստենտավորման ծառայությունների գները:
Նույն գործակցության արդյունքում հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում պետբյուջեի միջոցներից տարեկան խնայողությունը կկազմի ավելին քան 400 միլիոն դրամ: Խնայված միջոցները կուղղվեն ստենտավորման ծառայությունների և շահառուների ավելացմանը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44