«Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաստատել է տեղեկությունը, թե Միացյալ Նահանգներ նրա այցի ընթացքում հնարավոր է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քաղաքավարական հանդիպում, ինչպես նշել է աշխատակազմը: Արմեն Սարգսյանն արտերկրյա շրջագայության է մեկնել արդեն մի քանի օր՝ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ:
Ընդ որում՝ նրա այցը Հայաստանում արժանացավ վարչապետի խոսնակի հետաքրքիր մեկնաբանության՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակն ազդարարեց, որ, ըստ Սահմանադրության, նախագահը արտերկրյա այց կարող է կատարել միայն վարչապետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, և Արմեն Սարգսյանի այցը պետք է դիտարկել այդ շրջանակում, Սահմանադրության այդ պահանջի շրջանակում:
Իսկ մինչ այդ հայկական մամուլում հրապարակումներ են եղել, որ Արմեն Սարգսյանն ինքնուրույն խաղ է սկսել և հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ:
Այդպիսով, ո՞ր տրամաբանության շրջանակում է տեղավորվելու Մայք Պոմպեոյի հետ Սարգսյանի հանդիպումը Նահանգներում՝ իր խաղը սկսելո՞ւ, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության ու նրա հավանությամբ: Իսկ գուցե երկուսը միասին: Ավելի հավանական է հենց այդ տարբերակը, երբ Արմեն Սարգսյանն առայժմ դուրս չի գալիս սահմանադրական իր իրավասությունների շրջանակից և չի շրջանցում վարչապետին դե յուրե, սակայն դրանք փորձում է հնարավորինս ծառայեցնել վարչապետի քաղաքական իրավասությունների շրջանակը նեղացնելու և նրան դե ֆակտո շրջանցելու համար:
Ընդ որում՝ այստեղ, իհարկե, կարող ենք գործ ունենալ նաև երկշերտ իրողության հետ: Մի կողմից, իհարկե, նախագահ- վարչապետ շահերի բախման, որ բխում է ընդհանրապես իշխանության բնույթից և նորություն լինել չի կարող ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես որևէ պետության դեպքում, առավել ևս խորհրդարանական բազմակենտրոն կառավարման մոդելի պարագայում, թեև իշխանություն երևույթն այդ խնդիրը պարունակում է անկախ կառավարման մոդելից՝ ժողովրդավարություն, ավտորիտարիզմ և ամբողջատիրություն: Ավելին՝ այստեղ է նաև ժողովրդավարության, այսպես ասած, առավելությունն ու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս ստեղծվեն հակակշիռներ ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներիշխանական շահերի բախումն ու տարակարծությունները արտահայտելու, կուլիսային ինտրիգների դաշտից հնարավորինս դուրս բերելու և հանրային դաշտում պահելու համար, պետական կառավարման համակարգը թագավորական պալատի չվերածելու համար:
Մյուս կողմից, եթե դուրս գանք ինտրիգների դաշտից, որքան էլ դրանք սնուցվեն նաև իշխանություն երևույթի «բնական աղբյուրից», այստեղ խնդիրը նաև պետական քաղաքականությունն ու արտաքին քաղաքական կենսունակությունն է, հատկապես Հայաստանի համար և առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրի անվտանգային բարձր ռիսկերով, որոնք մեր դեպքում արտահայտվում են արցախյան խնդրում, Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով, և դրանում ներգրավված ուժային կենտրոնների, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ աշխատանքը հույժ կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45