Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունսիի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով` վստահություն հայտնելով, որ նա ազգանվեր ծառայությամբ իր ջանքերը կներդնի ի նպաստ քաղաքի բարեկարգման և կենսամակարդակի բարձրացման:
Նորին Սրբությունն անդրադարձավ Մայր Աթոռի կողմից իրականացված նախաձեռնություններին, որոնց շնորհիվ քաղաքն ավելի ներկայանալի և գրավիչ է դարձել այցելուների համար, ինչպես նաև ներկայացրեց ապագա ծրագրերը: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց գործակցությունը հայոց հոգևոր կենտրոնի և քաղաքապետարանի միջև:
Իր հերթին Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության և օրհնության համար` ուրախություն արտահայտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ իր առաջին հանդիպման կապակցությամբ: Քաղաքապետի պաշտոնակատարը նաև կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու՝ մասնավորապես Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական, բարեգործական ու կրթական ծրագրերը: Վերջինս պատրաստակամություն հայտնեց էլ առավել սերտացնելու առկա համագործակցությունը՝ ներդրում ունենալով Մայր Աթոռի հայրենաշեն ծրագրերում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Դիանա Գասպարյանն անդրադարձան Էջմիածին քաղաքի խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01