«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սկսվել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը: Մեր տեղեկություններով, առայժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությամբ ընտրվող պատգամավորների մասնակցության «ձեւաչափի» առնչությամբ, որպեսզի «եւ՛ գայլերը կուշտ լինեն, եւ՛ ոչխարները՝ անվնաս»:
Ընդ որում, ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն՝ օլիգարխներին եւ թաղային հեղինակություններին կփոխարինեն նրանց հարազատներն ու մերձավորները, օրինակ, Մհեր Սեդրակյանին կփոխարինի նրա որդին: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս հրահանգն «իջեցվել» է անմիջապես Բաղրամյան 26-ից:
Սա, իհարկե, չի նշանակում, թե օլիգարխներ ընդհանրապես չեն լինի, ոմանք, ինչպես պարզվում է, շատ ամուր են «նստած» խորհրդարանում, կարելի է ասել, անփոխարինելի են իշխանության համար։ Ապագա խորհրդարանը զերծ չի լինի նաեւ քրեաօլիգարխիկ տարրերից, որոնք այսպիսի վերջնագիր-դժգոհություն են դարձյալ ներկայացրել ՀՀԿ-ին։ «Ինչո՞ւ պետք է ընտրություններին այդքան փող ու ջանք թափենք ձեզ համար, եթե մեզ ԱԺ չեք բերելու»:
Լիովին այլ դիրքորոշում կա համամասնական ցուցակի պարագայում: Այստեղ պետք է լինեն ջահել, ցանկալի է՝ դրսում կրթված, միջին տարիքի անհատներ: Այլ խոսքով, հանրության շրջանում այդ ցուցակը պետք է ինտելեկտուալների համախմբի տպավորություն թողնի: Նոր կերպարների կողքին դարձյալ կլինեն հնաբնակներ ու ՀՀԿ-ից անբաժան կադրեր. հո ողջ բեռը չե՞ն դնի երիտասարդների ուսերին, որ կուսակցության անունը «տանեն-կորցնեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01