Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի բնակիչներն Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին և կառավարությանը: Դրանում մասնավորապես ասված է:
«Արդեն 10-ը տարի է «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում մեր համայնքներում, և մենք հասցրել են տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբաերմունքը՝ բնապահպանական խնդիրների և շրջակա համայքների նկատմամբ: Կարող ենք վստահաբար ասել, որ այսպիսի մանրամասն պլանավորված և որակյալ աշխատանք, բոլորովին նոր եղանակներով ու մեթոդներով՝ Հայաստանում գոյություն չի ունեցել։
Եթե մեր համայքում, մեր սարում հայտնաբերելվել է ոսկու պաշար, և դա երբևիցե պետք է կորզվի, ապա մենք պնդում ենք և պահանջում, որ դա արվի այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին Լիդիան Արմենիան է, որը հետևում է բոլոր չափանիշներին և ունի այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսիք են Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը։ Ընկերության գործնեության ազդեցության շնորհիվ մեր համայնքներում փոխվել է անգամ վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի ու բույսների նկատմամբ, փոխվել է գյուղացիների վերաբերմունքը աշխատանքի անվտանգության և առողջ կենսակերպի նկատմամբ։
Համայնքներում սկսել են սովորել անգլերեն, ու զարգանում են հանքում աշխատելու մասնագիտությունները։ Մեր կյանքը փոխվում է այն դեպքում, երբ դեռ շահագործումը չի սկսվել, այլ միայն հետախուզական աշխատանքներ ու շինարարություն է իրականացվել։ Մենք գտնում ենք, որ մեզ համար մեծ հաջողություն է, որ մեր կողքին հայտնաբերվել են ոսկու պաշարներ, և դա որոշ մարդիկ թող չներկայացնեն, որպես անհաջողություն մեր համայնքների համար, որոնք այսօր այս հեռու մարզերի ամենաարագ զարգացող համայքներն են դարձել՝ բազմաթիվ սոցիալական ծրագրերի ու հանքում աշխատող մարդկանց շնորհիվ։
Արդեն 3-րդ անգամ Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաև այլ մարզերից եկած անծանոթ մարդկամց կողմից փակվում են Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքներին, և պահանջում են, որ այստեղ ոչ մի դեպքում չպետք է հանք լինի։ Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչո՞ւ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը։ Համայնքը հակառակը՝ աշխատանք է պահանջում Լիդիանից, քանի որ ընկերությունն ապահովում է նորմալ աշխատավարձ ու աշխատանքի լավ պայմաններ։ Չի կարելի մեր համայնքը զրկել զարգանալու այսպիսի հրաշալի հանրավորությունից։ Մենք սպասում ենք կառավարության արձագանքին, խնդրում ենք որոշում կայացնել, կատարել Ձեր խոստացած ստուգումները, և վերջնականապես փարատել այդ մտահոգությունները, որպեսզի մարդիկ չունենան ավելորդ մտահոգություններ և միամտաբար չմիանան հատուկ նպատակ հետապնդող այդ մարդկանց։
Ելնելով վերոնշյալից մենք՝ ներքոստորոգրյալներս, մեկ անգամ ևս խնդրում ենք լուծում տալ այս հարցին և թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող և լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ մեզ զրկի յուրաքնչյուր օր վաստակելու ու մեր ընտանիքը պահելու մեր աշխատանքից»:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03