«Հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել: Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից ռազմական դաշտում նման իրավիճակներում, սադրանքների կամ ռազմական գործողությունների ժամանակ: Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի՝ կբացահայտի ՀՀ իշխանությունների մտադրությունները և իրական ամրությունը»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին շրջանի հայտարարություններին և շփման գծում առկա իրավիճակին՝ ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունների արձագանքն այս ամենին տեսանելի կողմում համարժեք է, բայց միայն տեսանելի կողմը մեկնաբանելը քիչ է, քանի որ նման հակամարտություններում մեծածավալ անտեսանելի դիվանագիտական և ռազմական աշխատանք է տարվում:
Իր հերթին՝ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասել է, որ երկրների ղեկավարները միմյանցից տարբերվող հռետորաբանություններ են կիրառում՝ ինչ-որ ուղերձներ փոխանցելու նպատակով: Այս տեսանկյունից Եվսեևը նմանեցնում է Փաշինյանի և Վոլոդինի հայտարարությունները, որոնք, ըստ նրա՝ Ադրբեջանին զսպելու կոչեր էին պարունակում:
«Մեկ տարբերությամբ, որ ՀՀ վարչապետը, բացի այն, որ ադրբեջանական կողմին հասկացնում է, որ մերժում է իրեն Ադրբեջանի կողմից պարտադրված լարվածությունը շփման գծում, այլև պնդում է, որ ակնկալում է ավելի խաղաղ իրավիճակ շփման գծում, նաև փորձում է հայ հասարակության շրջանում առկա մտահոգությունները փարատել, որպեսզի երկրում խուճապային տրամադրություններ չառաջանան, և սկսված ներքաղաքական գործընթացները չտուժեն այս ամենի հետևանքով»,- ասել է նա»:
Ռուս փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45