«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան լրատվամիջոցների թոփ լուրն այս օրերին ոչ թե հերթական բացահայտումը, ձերբակալությունը կամ աննախադեպ ներդրումներն էին, այլ Արցախի խորհրդարանի երկու պատգամավորների` բոլորովին էլ ոչ քաղաքական լեզվակռիվն էր: Այո, լեզվակռիվ, որովհետև պատգամավորներ Հայկ Խանումյանն ու Ժաննա Գալստյանը` հատկապես վերջինս, պարզապես հայհոյում էին միմյանց: Հայհոյանքներին թերևս չանդրադառնանք, ինչպես ասում են հեռուստալրագրողները` բառապաշարը եթերային չէ, լեզվակռվի բովանդակությանն ու պատճառներին էլ եկեք չանդրադառնանք, դե, խորհրդարան է, ամեն ինչ էլ լինում է: Սակայն մի դրվագ կա, որին դժվար է չանդրադառնալ:
Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ոսկե արծիվ» մեդալակիր, երկար տարիներ Ստեփանակերտի` Վահրամ Փափազյանի անվան թատրոնում դերասանական կարիերա ունեցած Ժաննա Գալստյանը Խանումյանին բնութագրել է` «գյալմա»: Երևի թե չհասկացաք, բնական է, բառը թուրքերեն է` ադրբեջաներեն և նշանակում է եկվոր: Այո, Արցախի խորհրդարանի պատգամավորի համար ծնունդով Տավուշից և ազգությամբ հայ մեկ այլ պատգամավոր եկվոր է: Չէ, բոլորս էլ գիտենք, որ հայերիս մեջ տեղային շովինիզմի որոշակի դրսևորումներ կան` երբեմն հումորային, երբեմն կոպիտ, բոլորս էլ գիտենք, որ Արցախում ասում են հայաստանցիներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ասում են ղարաբաղցիներ, բայց բանը չի հասնում թշնամու բառապաշարին:
Այստեղ խնդիրը բոլորովին էլ այս պատգամավորների անձերը չեն, այլ հարցը, թե ինչպես ստացվեց, որ ծնունդով իջևանցին Արցախում կարող է «գյալմա» լինել, արդյոք սա մտածողությու՞ն է, թե՞, այնուամենայնիվ, լեզվական վրիպակ:
Բայց արդյոք դա կարո՞ղ է լինել ընդամենը վրիպակ, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ բորբոքված պահերին ասում են այն, ինչ իրականում մտածում են: Եթե այդպես է, ապա մտածելու բան ունեն ոչ թե Արցախի խորհրդարանի կամ Հայաստանի խորհրդարանի խոսնակները, Բակո Սահակյանը կամ Նիկոլ Փաշինյանը, այլ մտածելու, մտահոգվելու ու հասկանալու կարիք ունենք բոլորս` հայաստանցիներս ու արցախցիներս` հայկական երկու պետականությունների քաղաքացիներս, թե ինչ մտքեր ու բառեր կարող են ծնվել մեր միջավայրում, ինչու և, ամենակարևորը, ինչպես թույլ չտալ նման նախադեպեր:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45