«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի երկարացման դրական և բացասական հետևանքների վերաբերյալ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր տեսլականն ունի:
«Հեղափոխական էյֆորիայի տեսանկյունից, երբ քաղաքական ուժերը կազմակերպում և իրականացնում են հեղափոխություն կամ իշխանափոխություն, հասարակության մոտ մեծ ակնկալիքներ են արթնանում: Սովորաբար հասարակությունն ակնկալում է, որ սպասվելիք փոփոխությունները պետք է կարճ ժամկետում իրականացվեն: Ընդհանուր հեղափոխությունների տեսության մեջ ժամանակի գործոնը միշտ բավականին վտանգավոր է այն թիմերի համար, որոնք այդ պրոցեսը սկսում են: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղավորվում է նշված մոդելի մեջ: Հետևաբար` պետք է ուշադրություն դարձնել այդ ժամկետի վրա: Այս պարագայում այդ ուժը Նիկոլ Փաշինյանի թիմն է, որը պետք է ժամանակի վրա շատ մեծ ուշադրություն դարձնի»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` պատասխանելով հարցին, թե ընտրությունների անցկացման ժամկետի երկարացումն ավելի շատ օգո՞ւտ է, թե՞ վնաս:
Քաղաքագետը շեշտեց` այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա:
«Հարցն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ ժամանակահատվածում: Հայաստանում ի՞նչ է տեղի ունենում այսօր: Կոռուպցիոն մի շարք բացահայտումներ, դրանց հանրայնացում, մանրամասն տեսաուղերձներ: Հանրային ընկալման տեսանկյունից գործող իշխանությունը մեծ կամք է որդեգրում և պայքարում է կոռուպցիայի դեմ: Սա շատ մեծ, լուրջ ու կարևոր գործոն է, որը դրական է ազդելու լեգիտիմության պահպանման վրա: Հետևաբար` եթե ընտրությունների իրականացման շեմն այսպիսի պրոցեսների արդյունքում լինի, ապա դրական կլինի: Եթե ռազմական գործողությունների վերսկսում, ինչ–որ սոցիալական կատակլիզմներ, սահմանային սրացումներ կամ ինչ– որ այլ ֆորսմաժորային գործողություններ լինեն, ապա, բնականաբար, այդ գործոնները վատ անդրադարձ կունենան: Այսօր ամենակարևորն այն է, թե ինչպե՞ս է հնարավոր այս ընթացքը կառավարել, և հասարակության կողմից ինչպիսի՞ գնահատականի է այդ կառավարումն արժանանում: Արդյո՞ք հասարակությունը գնահատում է կատարված քայլերը: Այս պահին կարող ենք ասել, որ հասարակությունը լիովին և ամբողջությամբ գնահատում է: Ավելին` կա մեծ ոգևորություն: Բայց պետք է կարողանալ պահպանել այդ ոգևորությունը, որպեսզի հետագայում կարողանան այդ ոգևորությունը քվեների տեսքով կապիտալիզացնել»,–նշեց Ալեն Ղևոնդյանը:
Նրա խոսքով` այս պահի դրությամբ հանրային ընկալման տեսանկյունից այդ աշխատանքը բավարար է. «Իսկ վաղվա կամ մյուս օրվա համար մի քիչ դժվար է ասել, քանի որ հանրային տրամադրվածություններում կարող են և՛ կտրուկ փոփոխություններ արձանագրվել, և՛ մնալ ինչ–որ կայուն կետի վրա` կախված իրավիճակի, քաղաքական կոնյուկտուրայի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի անձի հետ»:
Ինչ վերաբերում է ընտրական բարեփոխումներին, մեր զրուցակիցը նշեց. «Այն օրենսգիրքը, որն ունեինք և հիմա էլ դեռ ունենք, մուտացիոն էր: Այսինքն` մի քանի սկզբունքների մեկտեղում էր` մեկ իրավական փաստաթղթում: Խոսքը մեծամասնական և համամասնական համակարգերի արտացոլման մասին է: Նախորդ իշխանությունների ժամանակ սա թերևս արտացոլում էր այն իրականությունը, որը կար Հայաստանում: Մի կողմից կար դոմինանտ կուսակցություն` ի դեմս ՀՀԿ–ի, իսկ մյուս կողմից կային տեղում «ֆեոդալիզացված» ՀՀԿ–ական հեղինակություններ, որոնք ռեյտինգայինով էին գնալու ընտրությունների: Անկախ նրանից, թե ռեյտինգայինի մասով իրենցից ովքեր էին հաղթում, արդյունքում հաղթում էր ՀՀԿ–ն: Դա մոդել էր, մեխանիզմ, որը բավականին լավ էր մտածված և իր արտացոլումն էր ստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներում: Հիմա քննարկումներն այլ հարթության մեջ են: Կա մի քանի տարբերակ. կա բացարձակ համամասնական ընտրակարգի անցման անհրաժեշտություն, ինչը, կարծում եմ, շատ խելամիտ մոտեցում է, և կա ամբողջ երկրի մասով ռեյտինգային ընտրակարգի ներառում ԸՕ, ինչը, ըստ իս, կարող է որոշ խնդիրներ բերել: Բայց այստեղ կարևորն այն է, թե ինչ ենթակետեր, ինչ նորմեր կարող են ֆիքսվել կոնկրետ երկրի մակարդակով ռեյտինգային համակարգի ներդրման պարագայում: Պետք է հետևել գործընթացին՝ հասկանալու, թե ի՞նչ զարգացումներ են լինելու այդ ուղղությամբ»:
ԸՕ բարեփոխումների անհրաժեշտության առումով կարծիքները միանշանակ չեն: Ներկայումս ԸՕ փոփոխում են, որ մի կողմից այն արտացոլի հասարակության քաղաքական պատկերացումները իշխանափոխության իրողությունների ներքո, մյուս կողմից՝ երկիրը առաջիկա ընտրություններում զերծ մնա ընտրակեղծիքներից, տեղերում ընտրաճնշումներից: Այս կոնտեքստում քաղաքագետը ընդգծեց. «Եթե իշխանությունը կամ ինչ–որ ուժ այդպիսի նպատակ ունի, նշված դիտարկումները կարելի է իրականություն դարձնել բոլոր օրենսգրքերի պարագայում: Այսինքն` եթե երկրում օրինականության գերակայություն է հաստատվում, ապա անկախ օրենսգրքի ձևից, որակից, տեսքից ու փաթեթավորումից, օրենսգրքի տառին և ոգուն համապատասխան` քաղաքացին կարող է գնալ և իրացնել իր սահմանադրական իրավունքը: Եթե չկա օրինականություն, ամենալավ օրենսգիրքն էլ չի կարող աշխատել: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ կա գոնե կամքի բարձրաձայնում, ինչը դրական երևույթ է, բայց կամքի բարձրաձայնումը թերևս միշտ էլ եղել է: Եթե մենք կարողանանք քաղաքացիների հոգեբանության մեջ վերացնել ընտրակաշառքի, անձնավորված քվեարկության երևույթները, և քաղաքացիներն առաջնորդվեն իրենց պատկերացումներով, այդ պարագայում դրական առաջընթաց կունենանք: Եթե ոստիկանությունը կարողանա աշխատել հասարակության հետ, իր պարտականությունները լիարժեք կատարի և վերացնի քաղաքական, անձնական ճնշումներն ու ընտրակաշառքը, ապա կունենանք լավ ընտրություններ, եթե ոչ` չենք ունենա»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45