«Նա շատ մտերիմ և ջերմ հարաբերություններ է ձեռք բերում թագուհու և արքայազն Չարլզի հետ։ Նա ցանկանում է սիրաշահել նրանց և անում է հնարավոր ամեն բան իր կրթության համար՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ է անում»,-ասել է աղբյուրը։
Արքայազն Չարլզը սիրելի հարսին Վոլֆրամ է անվանում։ Պատճառն այն է, որ Մեգանը շատ ուժեղ անձնավորություն է, որի համառությանն ու աշխատասիրությանը միայն կարելի է նախանձել։ Բացի այդ, նա ձեռքերը ծալած չի նստում և անկեղծորեն փորձում է բարեգործական ծրագրերի մասնակցել։