Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը։
Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:
«Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը:
Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոց»-ը:
Ս. Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակներն՝ հասցեագրված եկեղեցական համայնքներին ու անհատ քրիստոնյաներին:
Qahana.am-ը գրում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44