Ատոմակայանին տրամադրված ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար
30.06.18 | 12:07
Ռուսական վարկը, որը տրամադրվել է ատոմակայանին, չի ազդի սակագնի վրա, որովհետև մենք հաշվարկել ենք նաև այդ ռիսկերը, լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունում սակագների կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ են սկսվել.
«Խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի սակագնի ձևավորված կառուցվածքի մասին է։ Մանրակրկիտ ուսումնասիրություններ ենք իրականացնում ու դրանք շուտով կվերջացնենք, կպարզվի ինչպես կորուստի, այնպես էլ սակագնի հարցը», - նշեց նախարարը։
Հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան սակագների իջեցման մասով՝ նախարարը նշեց, որ դրանք ինքնանպատակ չեն կարող լինել ու դրանց համար անհրաժետ են վերլուծություններ։
«Սակագնի նվազման մասին պետք է ունենանք հիմք։ Հնարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի և մնացած բոլոր արտադրող կայանների հետ էներգահամակարգ ենք ստեղծում հասկանալու՝ ինչպիսի վիճակ ունենք և ինչի կարող ենք հասնել», - նկատեց Գրիգորյանը։
Դիտարկմանը, որ վարչապետը նշել էր, թե սակագինը բոլորի համար հնարավոր է իջեցնել, նախարարը նշեց, որ այդ մասով աշխատանքները սկսել են՝ հավելելով.
«Գազի սակագնի մասով էլ քայլերը սկսվել են։ Ուսումնասիրություն ենք կատարում՝ հասկանալու գազի գինը սահմանին և գազի գինը սահմանից ներս ինչպիսինն է, որպեսզի հասկանանք սակագնի կառուցվածքը, դրա ավելացումները, փոփոխություններն ինչպիսի ռիսկեր են պարունակում, այդ ավելացումները կամ կորուստները տեղին են, թե ոչ։ Ամեն ինչը հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ համբերություն ունենանալ և մեզ ժամանակ տալ»։